Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բենզինը լցրել է աշխատակիցների վրա եւ այրել

Հասարակություն
a0edef8c26151dff5331249cb4ba4817

Անհայտ անձը ժամը 03.30-ին բենզինով լի տարայով մոտեցել է Ռուբինյանց փողոցում գտնվող բենզալցակայանին և 25 և 28 տարեկան աշխատակիցներից գումար պահանջել` սպառնալով, որ եթե չկատարեն իր պահանջը, մոտը եղած բենզինով կայրի նրանց:

Հանդիպելով աշխատակիցների մերժմանը՝ անծանոթը մոտ եղած տարայի բենզինը լցնելով լցակայանի աշխատասենյակի հատակին և նրանց վրա՝ այրել է:

Ժամը 05.45-ին աշխատակիցներն այրվածքներով տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով և 175 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն նկատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Այյս մասին հայտնում է Ոստիկանությունը։