Ստեղծվեց ազգային կոալիցիա
fyca
Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) ավարտեց «Պայքար առցանց ատելության դեմ» երկօրյա ազգային սեմինարը: Ծրագիրն իրականացվեց Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ` Երևանում:
Սեմինարն իրականացվեց Եվրախորհրդի «Երիտասարդությունն ընդդեմ առցանց ատելության» 2013-2014 թթ. ընդգրկուն քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինել երիտասարդությանն ու համատեղ ուժերով պայքարել ռասիզմի և խտրականության առցանց դրսևորումների դեմ:
Սեմինարի մասնակիցները հրավիրված փորձագետների օժանդակությամբ մշակեցին 2013-2014 թթ. ազգային ռազմավարության նախագիծ` պայքարելու առցանց ատելության դեմ, հանդես եկան ապագայում համատեղ աշխատելու պատրաստակամությամբ:
Սեմինարի արդյունքում ստեղծվեց ազգային կոալիցիա, որը համակարգելու է մշակված ռազմավարության իրականացումը: Դրա կազմում ընդգրկվեցին տարբեր ՀԿ-ների, ուսանողական միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ: