ԲՆ-ն բացասական կարծիք է տվել
Ձորագետի վրա «Ստեփանավան-1» փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը բացասական կարծիք է ստացել ՀՀ բնապահպանության նախարարությունից: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել է Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը:
Ըստ նրա՝ այդպիսի գնահատական է տրվել, քանի որ Զորագետի կիրճը համարվում է տուրիստական գոտի, եւ ՓՀԷԿ-ի կառուցումը ի չիք կդարձնի տուրիզմի զարգացումը եւ կոչնչացնի Ձորագետի կիրճի էկոհամակարգը։
Նա նաեւ նշեց, որ դեկտեմբերի 6-ին Ստեփանավան քաղաքի հանրության անունից նամակ է ուղղվել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` «Մոլբերտ» ՍՊԸ-ին «Ստեփանավան -1» ՓՀԵԿ-ի կառուցման թույլտվություն չտրամադրելու համար:
Ինչպես նաեւ տեղի հասարակայնությունը նամակով դիմել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյան, որպեսզի վերջինս հաստատի, որ այդ տարածքը տուրիստական գոտի է: