Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ ցանկանում եք հեռախոսահամարը տեղափոխել

Հասարակություն
185690727686b7a1267844675a36f4af

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն:

Մշակված նախագծի քննարկման արդյունքում` սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը.

1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար:

Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը։