Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ էր հայտնաբերվել «Տեռաս դե Արմենիա»-ում

Հասարակություն
1c7dc3455b921cf37f70db91674e1575

ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել երեկվա մի ահազանգի վերաբերյալ։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի «Տեռաս դե Արմենիա» («Հայաստանի հողեր») ՓԲԸ-ի հողատարածքում հայտանաբերվել է ականանման 3 առարկա:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Էջմիածնում տեղակայված ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորական խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերված առարկաներից երկուսը 100 մմ-ոց հրետանային արկի պարկուճ են, իսկ մյուսը` գեոդեզիական նշանակության նշաձող:

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 13-ին, ժամը 20.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտն մարզի Ավան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.08-ին, մարվել` 03.15-ին:

Այրվել են 2000 հակ պահեստավորված անաս¬նակեր և ծածկի կառուցատարրերը (մոտ 40 քմ):

Ավտոմեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է ընկել գետը. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:

Զոհեր և տուժածներ չկան:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: