Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարօրինակ հեղուկ՝ լեյտենանտի մոտ

Հասարակություն
23142425bdde4fe73177e453bed63bc8

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ <Արթիկ> քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, բնակելի գոտում հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ, արդարադատության լեյտենանտ Լյուդմիլա Միսակյանի մոտից հայտնաբերել են 0,5 լիտր տարողությամբ պլաստամասե տարա` լցված յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով:

Ըստ Լ. Միսակյանի` հայտնաբերվածը սպիրտ է եղել, և ինքն է դատապարտյալներից մեկի խնդրանքով այն տեղափոխել հիմնարկի բնակելի գոտի:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին