Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը հրավիրել էր խոշորներին

Տնտեսություն
57ae989003288debe0e604cc35b1f01a

2011-ի հարկային եկամուտների շուրջ 60%-ն ապահովել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը` նախորդ տարվա 54,5%-ի դիմաց։
Այս մասին հայտնում է Պետեկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը։ Այսօր կայացել է Հայաստանի խոշոր հարկ վճարողների հետ ՊԵԿ տարեկան առաջին հանդիպումը։

Ըստ մամլո հաղորդագրության՝ պետական եկամուտների կոմիտեի 2012-ի գործունեության հիմնական ուղղություններից է շարունակում մնալ Խոշոր հարկ վճարողների նկատմամբ անհատական մոտեցումը, ինչն իր հերթին ենթադրում է վերահսկողության ուժեղացում, միաժամանակ սպասարկման որակի բարձրացում:

Ի դեպ, աավելացել է խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշներին համապատասխանող տնտեսվարող սուբյեկտների քանակը, և եթե, օրինակ 2010թ.-ին Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված էին ընդամենը 344 կազմակերպություններ, 2011թ-ին` 440, ապա 2012-ին տեսչության կողմից սպասարկվելու են արդեն 462 տնտեսվարող սուբյեկտներ:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, կարևորելով խոշոր հարկ վճարողների հետ աշխատանքը, ընդգծել է, որ 2012-ի պետբյուջեում նախատեսված լրացուցիչ 101 միլիարդ դրամի հարկերի և պարտադիր սոցվճարների գերակշիռ մասը պետք է ապահովվի խոշոր հարկ վճարողների, այլ ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին: "Այն խոշոր հարկատուները, որոնք կաշխատեն փաստաթղթաշրջանառության հիման վրա, առաքումները, գրանցումները կիրականացնեն համապատասխան թղթերով, չեն ունենա չհարկվող շրջանառություն, ՊԵկ-ը նրանց հետ վարչական որևէ անելիք չի ունենա, սակայն օրինազանց հարկատուների նկատմամբ կկիրառվեն հսկիչ գնումներ, չափագրումներ, գույքագրումներ, ինչպես նաև հարկային ներկայացուցիչներ կնշանակվեն",-ասել է նա։

Ընթացիկ տարում հատուկ շեշտ է դրվելու խոշոր հարկ վճարողների մոտ ստվերային շրջանառության վերացմանն ուղղված աշխատանքներին: Խոշոր հարկ վճարողները պետք է գործեն փաստաթղթաշրջանառությամբ: