Գնաճ է արձանագրվել (տեսանյութ)
2011 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գնաճը կազմել է 4,7 տոկոս։ Սա Ազգային Վիճակագրական ծառայության տվյալն է:
«Պարենային ապրանքների գները մի փոքր ավելի բարձր գնաճի միտում են ունեցել, որը կազմել է 6,1 %։ Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 4,3 %-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Ամփոփելով անցած տարվա տվյալները, պարոն Մարտիրոսյանը նշեց, որ տարվա կտրվածքով ամենամեծ գնաճը արձանագրվել է շաքարավազի շուկայում՝ 35.4 %։ Սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 18,9%-ով եւ մսամթերքի գները՝ 12,7 %-ով
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ գների նվազում է արձանագրվել երեք ապրանքային խմբում. «Ձվի գինը նվազել է 0,3 տոկոսով, մրգի գները՝ 12,3 տոկոսով, բանջարեղենի կարտոֆիլի գները 1 տոկոսով»,- նշեց Գուրգեն Մարտիրոսյանը։
Համեմատելով 2011թ. նոյեմբեր դեկտեմբեր ամիսներերը, նա նշեց, որ 2,5 % գնաճ է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ Հայաստանում Ամանորի նախաշեմին, ամեն տարի, ապրանքների ու հատկապես սննդամքերքի գները վերահսկողությունից դուրս են գալիս ու դառնում անկառավարելի։