Կառավարությունը Քննչական կոմիտեում ներկայացուցիչ կունենա
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանը 3 տարի ժամկետով կնշանակվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում որպես կառավարության ներկայացուցիչ։ Նախագիծը Գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։
ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որեւէ միջամտություն արգելվում է:
Հանձնաժողովի կազմում են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ, վիճակահանությամբ ընտրվող 3 քննիչ և ՀՀ կառավարության նշանակած 4 ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով և չեն կարող միաժամանակ լինել Որակավորման հանձնաժողովի անդամներ:
Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը՝ Արմեն Այվազյանը: