Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Մարզեր

1 մլն 200 հազար դրամ լիցքավորման կայանի համար

1 մլն երկու հարյուր հազար դրամ կհատկացվի Արարատի մարզպետի աշխատակազմին՝ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանի ձեռքբերման համար։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Դեռ 2025 թվականին աշխատակազմին տրամադրվել է էլեկտրական ավտոմեքենա , որի գործարկման համար անհրաժեշտ է էլեկտրակական մեքենաների լիցքավորման կայան։ Լիցքավորման կայանի ձեռքբերման համար 2026 թվականի ապրիլի 13-ին հայտարարված էլեկտրոնային աճուրդի արդյունքում կնքվել է պայմանագիր «Վետմար» ՍՊԸ-ի հետ։

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից: Ի դեպ, որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի լրացուցիչ նվազեցում չի առաջացնում: Նախագիծը ներկայացնելու է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։