Ախուրյանից հետո ռեկորդ Ապարանում
Աջակցիր «Ա1+»-ին«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․
«Ախուրյանից հետո՝ ռեկորդ նաև Ապարանում, իսկ Ազատում՝ վերջին 20 տարվա առավելագույնը։ Երեկ ներկայացրել ենք Ախուրյանի ջրամբարի ռեկորդային ջրապաշարը։ Եվս երկու ուշագրավ ցուցանիշ։
Ապարանի ջրամբարում՝ պատմական ռեկորդ։ 2026 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ ջրի ծավալը կազմել է 34,63 մլն մ³, ջրալցվածությունը՝ 38%։ Սա 1968–2026 թվականների դիտարկումների ամբողջ ընթացքում հոկտեմբերի 7-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Ավելին՝ այսօր ջրամբարում ավելի շատ ջուր կա, քան որոշ տարիների նույնիսկ գարնանային առավելագույն ջրալցման ժամանակ, այսպես 2008 թվականին այն կազմել է 33,9 մլն մ³, իսկ 2014 թվականին՝ 23,4 մլն մ³։ Ազատի ջրամբարում՝ վերջին 20 տարվա առավելագույնը։ Ջրի ծավալը կազմել է 29,78 մլն մ³, ջրալցվածությունը՝ 43%։ Սա վերջին 20 տարիների ընթացքում հոկտեմբերի 7-ին դիտված ամենաբարձր արժեքն է։
Այսպիսի ջրապաշարով աշունը լավ լուր է 2027 թվականի ոռոգման սեզոնի համար»: