A
A
Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անդրեյ Բաբիշն ասել է չեխական iDNES.cz լրատվական կայքի խմբագրությանը, որի տեղեկություններով Չեխիայի վարչապետը մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Կլինեն նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Առաջին անգամ ես նաև բանակցություններ կվարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ»,-ասել է Բաբիշն՝ անդրադառնալով Հայաստանում կայանալիք գագաթնաժողովին իր մասնակցությանը։