Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիր․ Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ՖԲ գրառումը։
«Ինչպես լուծել «Վայլդեբերիս»-ի և «Օզոն»-ի խնդիրը... ԵՄ գագաթաժողովին ընդառաջ՝ «Վայլդբերիս»-ի և «Օզոն»-ի գործունեության դադարեցմամբ ՌԴ-ն, ըստ էության, ասում է՝ կա՛մ ՀՀ-ում կնշանակեք իմ նախընտրած վարչապետին և քայլեր չեք ձեռնարկի ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս, կա՛մ խնդիրներ կունենաք։
Նախ՝ «Վայլդբերիս»-ը և «Օզոն»-ը մեր սիրուն աչքերի համար չէին Հայաստանում․ իրենք այստեղ փող էին աշխատում։ Երկրորդ՝ համոզված եմ, որ Հայաստանի հանրությունը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը և տուրք չտա ՌԴ պարտադրանքին։ Եվ երրորդ՝ ՌԴ-ի այս պահվածքը լրացուցիչ պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանը ԵՄ գագաթաժողովից իրական արդյունքներ կորզի՝ թե՛ ազատ վիզային ռեժիմի, թե՛ ԵՄ 500 միլիոնանոց շուկա ներթափանցելու առումով։
ԵՄ երևանյան գագաթաժողովը պատեհ, ժամանակին և բացառիկ առիթ է Հայաստանի համար՝ ԵՎՐԱՄԻՈւԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈւԹՅԱՆ ՀԱՅՏ ներկայացնելու տեսանկյունից։ Հորդորում եմ Հայաստանի իշխանություններին օգտվել այս առիթից։
Վստահ եմ, որ հունիսի 7-ին մեր ժողովուրդը իր քվեով Է ձևավորելու իշխանություն՝ պահպանելով այսօրվա քաղաքական կուրսը, որի արդյունքում մեր առաջ կբացվեն ԵՄ շուկաների դռները, Հայաստան կգա Amazon-ը, իսկ ՌԴ-ն ստիպված կլինի համակերպվել այդ իրավիճակին՝ «Օզոն»-ին և «Վայլդեբերիս»-ին վերադարձնել Հայաստան՝ փորձելով վերականգնել կորցրածը»։