A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու փողոցում
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ղազար Փարպեցու փողոցում: Մասնավորապես ` Ղազար Փարպեցի փողոց 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի, Արամի փողոցից մուտքը Ղազար Փարպեցի փողոց կարգելվի:
Ինչպես նաև Ղազար Փարպեցու փողոց 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու – Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի: