A
A
«Մեր տղաները ինչո՞ւ պետք է ավելի երկար ծառայեն»․ բողոքի ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության շենքի դիմաց այսօր բողոքում էին այս պահին բանակում գտնվող զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման՝ 1.5 տարվա վերաբերյալ օրենքը տարածվի նաև արդեն 2025թ.-ից ծառայության մեջ գտնվողների վրա։
Ծնողները 2 տարվա ծառայության պահպանումը համարում են անարդարացի և խտրական՝ ընդգծելով, որ օրենքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ։
Նրանք պնդում են, որ իրենց դիմումները հաճախ անարձագանք են մնում և կոչ են անում պետական մարմիններին չարհամարհել իրենց պահանջները, ապահովել դիմումների հասանելիությունը համապատասխան կառույցներին և տալ հստակ պատասխաններ։
Մանրամասները՝ տեսանյութում