Բացել լրահոսը Փակել լրահոսը
98
A A
Քաղաքականություն

Հայ պատգամավորները Ստամբուլում քննարկել են ԹՐԻՓՓ-ը

Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 15-ին հանդիպել են Կանադայի պատվիրակության ղեկավար Ռոբ Օլիֆանթի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կանադայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու ընդգծել բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության կարևոր դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Կանադայի Խորհրդարանական կենտրոնի իրականացրած «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագիրը՝ նշելով դրա կարևոր նշանակությունը Հայաստանի՝ որպես նոր ժողովրդավարության կայացման և զարգացման համար:

Քննարկվել են նաև տարածաշրջանային կապուղիների զարգացմանը միտված նախաձեռնությունները, մասնավորապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի հնարավորությունները, որոնք ուղղված են Հայաստանի տարածքով բազմաձև տարանցիկ կապի ապահովմանը և նպաստում են տարածաշրջանային խաղաղության, կայունության և ինտեգրման ամրապնդմանը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վրա:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայուն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ընդգծել տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների: