Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բոլորս Դավիթ Մինասյան ենք». նստացույց՝ ի աջակցություն 18-ամյա երիտասարդի (տեսանյութ)

Երկրորդ օրն է՝ մի խումբ մայրեր ակցիա են իրականացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել 18-ամյա Դավիթ Մինասյանին։ Նրանք հավաքվել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց և հայտարարում են, որ ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչև 20:00, իրենց աջակցությունը հայտնող քաղաքացիների հետ կմնան տեղում։

Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլոր քաղաքացիներին, հատկապես երիտասարդությանը, անտարբեր չմնալ ստեղծված իրավիճակի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Դավիթ Մինասյանը մեղադրվում է 2026 թվականի մարտի 29-ին վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։