A
A
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 12-ին, ժամը 23:28-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և երկու տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս, և ևս երկու տուժած հոսպիտալացվել են։