A
A
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։