Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 11-ին՝ ժամը 22։42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վալանսի փողոցի շենքերից մեկի տանիքում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ ապրիլի 12-ին, ժամը 00:30-ին:
Այրվել են շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ)․ փրկարարները տարհանել են 25 բնակչի:
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մնացած հատված և բնակարաններ: