A
A
Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» -ը․ կա զոհ և 12 տուժած
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ըստ զլմ-ներում տարածված տեղեկությունների՝ ավտոբուսը Նիկոլ Փաշինյանին և թիմակիցներին էր ուղեկցում՝ ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար։