Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-10_09-05-00
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Գավառի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Սպիտակի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սառնակունք բնակավայր ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Թումանյանի, Անիի, Ապարանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Պուշկինի թունելը հոսանքազրկվել  է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։