Բացել լրահոսը Փակել լրահոսը
հայաստան դաշինք
A A
Պաշտոնական

«Հայաստան» դաշինքը նոր պատգամավոր ունի

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։

ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։

Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը  հրավեր ուղարկելու վերաբերյալ։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ ԿԸՀ ուղղված դիմումը։