Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-10_10-43-51
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

Ապրիլի 10-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։