Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինը հայտարարել է Զատկի զինադադար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Զատկի տոնի կապակցությամբ հայտարարել է զինադադար։ Այն ուժի մեջ կմտնի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի ավարտը։ Մոսկվան ակնկալում է, որ Ուկրաինան կհետևի ՌԴ օրինակին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Պաշտպանության նախարարին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հրահանգ է տրվել այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով։ Զորքերին նաև հանձնարարել են պատրաստ լինել կանխելու Ուկրաինայի ԶՈւ-ի հնարավոր սադրանքները, ինչպես նաև ցանկացած ագրեսիվ գործողություն։