Բացել լրահոսը Փակել լրահոսը
qami
A A
Պաշտոնական

«Ապրիլի 8-10-ը սպասվում է քամու ուժգնացում․ եղե՛ք զգոն»․ Լևոն Ազիզյան

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
 
Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին, ներկայացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 
 
«ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։
 
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝

✅ խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
✅ լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
✅ եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
✅ զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
 
Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»։