Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստան»-ն է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ առաջին անգամ է, երբ ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ընդգծելով, որ 2021 թվականին ևս անձամբ հակված էր չմասնակցել ընտրություններին, սակայն Գործադիր մարմնի անդամներն իրեն համոզել են մասնակցել։

Նա նաև ընդգծել է, որ ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստան»-ն է։ 

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարը, այո, «Ուժեղ Հայաստանն» է, և այդտեղից շատ ենթադրություններ կարելի է անել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։