Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցի զինվորն ապօրինի հատել է սահմանը, որը հանցագործություն է․ Ռուբինյան (տեսանյութ)

Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Մարդ եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է, ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին։ Նա նշեց՝ քաղաքական գնահատականն այն է, որ տեղի ունեցածը հանցագործություն է․

«Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց տեսել է՝ իր զինծառայողը կորել է, տեղեկացրել է հայկական կողմին։ Լավ է, եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- ասաց նա։