Բացել լրահոսը Փակել լրահոսը
6
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ միանձնյա առաջատար

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 
 
8-րդ խաղափուլում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ Նրանից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:
 
9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին: