Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ես 50/50 եմ համարում տարբերակը, որ Ծառուկյանը կմիանա և՛ Փաշինյանին, և՛ ընդդիմությանը․ Թ․Հակոբյան (տեսանյութ)

«Ես շատ լավ հիշում եմ այն ժամանակը, երբ այդ կետը մտցվում էր Սահմանադրության մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ներսում մեծ բախում կար այդ հարցի շուրջ։ ԱԺՄ-ական թևը՝ Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյանը, Արշակ Սադոյանը ուզում էին, որ մտցվի այդ կետը»,- հիշում է «Անի կենտրոնի» հիմնդադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում անելու կետը չներառելու մասին իշխանությունների մտադրությանը։

Լրագրողը շարունակում է, որ Անկախության հռչակագրին հղում անելու կետը Սամանադրության մեջ ներառելու դեմ ամենաուժեղ պայքարողներից էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռաֆայել Իշխանյանը։ Նրանք բացատրում էին, որ չի կարելի իրավական փաստաթղթի մեջ դնել պատմություն։

«Եվ երկրորդը՝ բա որ ստեղծվի մի իրավիճակ, որ քեզ պարտադրեն դա հանե՞լ։ Հիմա եկավ այդ իրավիճակը։ Ես այդտեղ պրոբլեմ եմ տեսել և այդ մասին բավականին մանրամասն գրել եմ իմ գրքում։ Եվ եթե ես վերանամ այսօրվա իրավիճակից, որ Ալիևը պարտադրում է փոխել Սահմանադրությունը, 1990թ․ սխալ է արվել։ Դա փոքր ական է դրված ՀՀ պետականության տակ»,- ասում է Թաթուլ Հակոբյանը։

Վերջինս, սակայն, հավելում է, որ այդքանով հանդերձ ինքը չի կարող կողմ քվեարկել նոր Սահմանադրությանը, որովհետև գիտի, որ այդ փոփոխությունը պարտադրվում է դրսից։

Մանրամասները՝ տեսանյութում։