Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոմանոս Պետրոսյան
A A
Պաշտոնական

Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գրառումը․

Երեկ վաղաժամկետ մարվեցին տեղական բանկերից մեկում առկա՝ ՀԷՑ-ի վարկային ողջ պարտավորություններն այդ բանկի մասով. շուրջ 9 մլն ԱՄՆ դոլար (առանց լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու):
Այսպիսով՝
 
• ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները վարչական վարույթի հարուցման պահին եղել են՝ շուրջ 397 մլն ԱՄՆ դոլարին համարժեք,
• Այս պահին պարտավորությունները կազմում են՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։
📌Ըստ այդմ՝ ժամանակավոր կառավարման 8 ամիսների ընթացքում, ՀԷՑ-ի բնականոն աշխատանքները կազմակերպելուց զատ, բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ՀԷՑ-ը վաղաժամկետ և պլանային ռեժիմներով մարել է ավելի քան 47 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական պարտավորություններ։
🇦🇲ՀԷՑ-ն այլեւս ծառայում է մեր ժողովրդին։