Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցելը, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին․ Սիմոնյան (տեսանյութ)

Հայաստանը կարևորում է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցելը, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին:
 
Լրագրողների հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
«Երբեք Հայաստանը չպետք է ունենա տարածքային պահանջներ և չունի իր հարևանների նկատմամբ: Մենք պետք է տարածաշրջանում այնպիսի հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու մասին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տարածաշրջանը խաղաղ լինի, պատերազմ չլինի»,-նշեց ԱԺ նախագահը: