Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԹՐԱՄՓ 1
A A
Քաղաքականություն

Հանձնարարել եմ հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները 5 օրով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը․

«Սիրով հայտնում եմ, որ վերջին երկու օրերի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները և Իրանը շատ լավ և արդյունավետ զրույցներ են ունեցել Մերձավոր Արևելքում մեր թշնամական գործողությունների ամբողջական լուծման վերաբերյալ։

Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական զրույցների տոնի և ոճի վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները հինգ օրով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»։