Բացել լրահոսը Փակել լրահոսը
nerk
A A
Քաղաքականություն

Ներկայացուցիչների պալատը մերժել է Իրանի դեմ գործողություններում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է բանաձևը, որով առաջարկվում էր սահմանափակել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանում պատերազմ վարելու լիազորությունները՝ առանց Կոնգրեսի հաստատման:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Hill պարբերականը հաղորդում է, որ 212 օրենսդիր կողմ է քվեարկել բանաձևին, 219-ը՝ դեմ։

Նշվում է, որ բանաձևին աջակցել է Հանրապետական ​​​​կուսակցությունից միայն երկու ներկայացուցիչ՝ Թոմաս Մեսին և Ուորեն Դևիդսոնը։ Դրա հետ մեկտեղ չորս դեմոկրատ մերժել է այն։

Կոնգրեսում հանրապետականների ճնշող մեծամասնությունը պաշտոնապես աջակցում է Սպիտակ տան գործողություններին։ Նրանք այն կարծիքին են, որ Թրամփը, ինչպես ցանկացած այլ նախագահ, իրավունք ունի, պատերազմական լիազորությունների մասին օրենքին համապատասխան, սահմանափակ ռազմական հարվածներ հասցնել՝ առանց Կոնգրեսի պաշտոնական թույլտվության։

Ավելի վաղ բանաձևի նախագիծը մերժել էր Սենատը։

Իրանում Թրամփի հնարավորությունների սահմանափակմանն աջակցող սենատորների առաջարկը հիմնված է 1973 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված պատերազմական լիազորությունների մասին բանաձևի վրա։ Այն սահմանում է, որ նախագահը պարտավոր է բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, խորհրդակցել Կոնգրեսի հետ՝ նախքան արտասահմանում ռազմական գործողություններ սկսելը։ Իրանի դեպքում նման խորհրդակցություններ չեն եղել։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1243967