Ո՞ւմ կքվեարկեին հայաստանցիները, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի. IRI-ի հարցումը
Աջակցիր «Ա1+»-ինԵթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, հարցվածների ՝24 տոկոսը, կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին, մինչդեռ 30 տոկոսը դեռ չի որոշել իր ընտրությունը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հանրային կարծիքի նոր հետազոտությունը հրապարակվել է մարտի 6-ին։ Հարցումն անցկացվել է փետրվարի 3-13-ը հեռախոսային եղանակով (CATI)՝ Հայաստանի ողջ տարածքում։ Ընտրանքում ընդգրկվել է 1,506 մարդ՝ 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիներ և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նախկին բնակիչներ, որոնք այժմ բնակվում են Հայաստանում։ Հարցման սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետը
Երկրորդ տեղում 9 տոկոսով նշվում է Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը։ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը ստացել են 3%։
Մնացած քաղաքական ուժերից Վարդան Ղուկասյանը (ԴՈԿ), Գուրգեն Սիմոնյանի Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, Արման Թաթոյանի «Միասնության թևերը» և Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը ստացել են մեկական տոկոս։
Հարցվածների 5%-ը նշել է, որ կփչացնի քվեաթերթիկը, 8%-ը՝ չի մասնակցի ընտրությանը, 9%-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 30%-ը հայտնել է, որ դեռ չի որոշել կամ դժվարանում է պատասխանել։