A
A
Մենք հրադադար չենք խնդրում և որևէ պատճառ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու․ Աբբաս Արաղչի
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրն ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ պատճառ չունի և հրադադար չի խնդրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է NBC News-ի հետ հարցազրույցում։
«Մենք հրադադար չենք խնդրում։ Մենք որևէ պատճառ չենք տեսնում ԱՄՆ-ի հետ բանակցելու։ Մենք նրանց հետ երկու անգամ բանակցեցինք, և ամեն անգամ նրանք մեզ վրա հարձակվեցին բանակցությունների կեսից։ Այնպես որ, մեր կողմից հրադադարի խնդրանք չկա։ Եվ նաև մեր կողմից չկա ԱՄՆ-ի հետ բանակցելու խնդրանք», - ասել է դիվանագետը։