Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին. Ադրբեջանը Թեհրանից պարզաբանում է պահանջում
Աջակցիր «Ա1+»-ինԻրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել։
Աղբյուրի տրամադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։ Հարվածի մասին հայտնում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները։ Իրանը դեռևս չի մեկնաբանել հաղորդումները։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի մոտ։ Նշվում է, որ վնասվել է օդանավակայանի շենքը, վիրավորվել են երկու քաղաքացիական անձ։
Բաքուն հայտարարել է, որ այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին։
Ադրբեջանը Թեհրանից պարզաբանում է պահանջում․ Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։