A
A
Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։
Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։
«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է»,- հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։
Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։