Բացել լրահոսը Փակել լրահոսը
6e07b5472abd39ae0103773900a9aec1_1769581419
A A
Հասարակություն

«Աբովյան» ԲԿ-ում 18-ամյա բուժառու մետաղական մատնոցով հարվածել է բժշկուհու գլխին․ կա վիրավոր 

 Հունվարի 11-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  06։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցում պացիենտի կողմից բժշկին ծեծի ենթարկելու հետևանքով «գլխի գագաթային շրջանի ճակատի աջ վերին կոպի սալջարդ վերքեր, աջ այտի փափուկ հյուսվածքների սալջարդ քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 66-ամյա Նաիրա Ք․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ Նաիրա Ք․-ն հունվարի 11-ին ժամը 02։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնի  վիրակապարանում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ամուր Ա․-ին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ոտքով հարված է հասցրել կրծքավանդակին և սեղանին դրված մետաղական մատնոցով հարվածել է գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով Նաիրա Ք․-ն աշխատում է «Աբովյան» բժշկական կենտրոնում, որպես վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի։