Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հակակոռուպցիոն դատարանում Գոհար Ղումաշյանին թույլ են տվել տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին (տեսանյութ)

Այսօր բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան է բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։ Դատարանը թույլատրել է բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար քաղցած կամ մորը կարոտած։ Հիշեցնենք այս պահին Հակակոռուպցիոն դատարանը քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցը։ Կուսակցությունը նրա նկատմամբ հետապնդումը համարում է քաղաքական։