A
A
Զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: