Մեթամֆետամինի պատրաստման դեպք է բացահայտվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սյունիքի մարզի բնակիչը Երևանի իր բնակության վայրում տարբեր քիմիական նյութերի միջոցով պատրաստում էր մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։
Մարտի 25-ի երեկոյան, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում, 32-ամյա տղամարդը թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է և Նորագյուղ թաղամասի 46-ամյա բնակչի հետ միասին տեղափոխվել է Նոր Նորքի բաժին։
Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է ապակե կոլբա՝ մոխրացած հետքերով, մարիխուանայով լցված գլանակ, «Ֆենազեպամ» գրառմամբ հոգեմետ դեղահաբ և ծալովի դանակ։
32-ամյա տղամարդը ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի երկու և մեթամֆետամինի մեկ փաթեթ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված հեղուկային զանգվածներով լցված երկու տարա՝ 168 և 238 գրամ քաշերով։ Ըստ նրա հայտարարության՝ այդ հեղուկից սինթեզման միջոցով ստացել է մեթամֆետամինի բյուրեղային զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։