Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհրապարակվեն հարուցված վարույթների արդյունքները

Տնտեսություն
ee2fb3dc57c27266a4c19972d0868cad

Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆրեշ» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տասնյակ բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում-բողոք՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ, նշելով, որ վերջինս չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները և թաղամասի բնակելի տները չի ապահովում էլեկտրամատակարարմամբ:

Հանձնաժողովի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցում մայիսի 4-ից 17-ը գործող ակցիայի շրջանակում հայտարարվել է, որ 3 հատ կիվին միասին վաճառվելու է 375 դրամով, սակայն մայիսի 10-ին դրա դիմաց հաճախորդից գանձվել է 510 դրամ: