A
A
59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամայանքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 59-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է զենք և ռազմամթերք։
Մայիսի 9-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արտաշավանցի տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ արտաշավանցու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել են երկու հրացան, տարբեր տրամաչափի 496 փամփուշտ, 14 պայթուցիչ, պայթեցնող նյութեր, նռնակ, նռնակի պայթուցիչներ, պարկուճներ և այլն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: