Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գառնիկ Իսագուլյան
A A
Քաղաքականություն

Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված գրավի չափը նվազեցվել է

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված գրավի չափը նվազեցրել է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը բավարարել է պաշտպան Աննա Ծառուկյանի միջնորդությունը: Նախկինում կիրառված 10 մլն փոխել է 5 մլն դրամի:

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց պաշտպանը, գործը դատաքննության փուլում է, հարցաքննվում են վկաները:

Այս պահին դեռ չեն հարցաքննվել ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Ասյա Խաչատրյանը:

Գառնիկ Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է երեք դրվագով կատարել է սուտ մատնություն, որոնք զուգորդվել են անձանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով, ինչպես նաև մեկ դրվագով կատարել է ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: