Մարտի 1-ի գործով երկու նախկին պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից` առանց անուններ նշելու, չնայած արդեն շրջանառվում են Ռոբերտ Մելքոնյանի եւ Վալերիյ Օսիպյանի անունները։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց», ֊ասված է հաղորդագրության մեջ։
Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերիյ Օսիպյանը` նրա տեղակալը։
Ի դեպ, մի առիթով Օսիպյանը ասել է,թե ինքը Մարտի 1ի հետ կապ ունի այնքան,ինչքան մյուս ոստիկանները։