A
A
ՌԴ դեսպանատան մոտ հավաք կանցկացվի
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 16-ին` ժամը 19.30-21.30-ն Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Զաքյան փողոցների հարակից տարածքում՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ հավաք կանցկացվի ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Նավալնիի հիշատակին։
Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայք-էջից:
Հավաքի կազմակերպիչը ՌԴ քաղաքացի Օլեգ Ռուսական է, որի դիմումով նշվում է, որ հիշատակի արարողությանը սպասվում է 100 կամ ավելի մասնակից:
Հավաքի ընթացքում կօգտագործվեն պաստառներ, կխոնարհվեն ծաղիկներ:
Ռուս քաղաքական եւ հասարակական գործիչ 47-ամյա Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին «Բեւեռային գայլ» հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում: Նա դատապարտվել էր 19 տարվա ազատազրկման: