Կարգալույծ հռչակված քահանաները կրկին հայցադիմում են ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱրամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) կրկին հայցադիմում են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատավորները նրանց ներկայացրած հայցադիմումները հետ էին վերադարձրել, քանի որ հայցադիմումներում թերացումներ էին եղել: Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե քահանա Թախմազյան) եւ Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ քահանա Ասատրյան) պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունները եւ իրենց վերականգնել հոգեւոր հովվի պաշտոնում։
Արամայիս Թախմազյանը պահանջում է անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի 2025թ. դեկտեմբերի 2-ի հայրապետական տնօրինությունը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․ Թադե քահանա Թախմազյանին կարգալույծ հռչակելու մասին եւ որպես հետեւանք իրեն վերականգնել նույն տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում:
Իսկ Ստեփան Ասատրյանն էլ պահանջում է անվավեր ճանաչել կաթողիկոսի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը իրեն կարգալույծ հռչակելու մասին եւ վերականգնել Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում:
Ստեփան Ասատրյանի դիմումը կրկին մակագրվել է դատավոր Սիմա Աբովյանին, իսկ Արամայիս Թախմազյանի դիմումը՝ դատավոր Հովհաննես Մելքոնյանին։