Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Վազ 2107»-ի օրինախախտ վարորդին Կոտայքի պարեկները հայտնաբերել են (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում է անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։
Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երևթևեկության կանոնները՝ չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։