Բացել լրահոսը Փակել լրահոսը
b521ee7bdbfd1683a73aedb13d0ee32f_1747049782
A A
Հասարակություն

Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հովիվը մահացել է. մի քանի խոշոր եղջերավոր անասուններ սատկել են

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ  է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով: Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ: 

Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները պարեկների հետ սահմանազատել են տարածքը և պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը: Դեպքի մասին արդեն տեղեկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին, որտեղից խումբ է ժամանում դեպքի վայր:  Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և տեղակալի գլխավորությամբ: